ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՐԿԻՆ ՇՓՈԹՈՒՄ Է ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան մեկնաբանել է ՀՀ ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունը, ով մեկնաբանել էր Ադրբեջանի պետության ղեկավարի խոսքերը:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի խոսքով՝ Հայաստանի ԱԳՆ մոտեցումը զարմանալի չէ, քանի որ պաշտոնական Երևանն ավանդաբար հնչեցնում է նման անհիմն մեղադրանքներ: Ցավոք, հայկական կողմը, ինչպես միշտ, զբաղված է լսածը մեկնաբանելով:
«Հայաստանը, որը տարածքային հավակնություններ ունի ադրբեջանական հողերի նկատմամբ, փորձում է նման պահեր գտնել Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից հնչեցված կարծիքների մեջ:
Ինչպես գիտեք, հենց Հայաստանն էր, որ հակադրվելով  միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության սկզբունքներին՝ երկար տարիներ օկուպացիոն քաղաքականություն վարեց: Իսկ Ադրբեջանը՝ ընդհակառակը, սատարում է երկկողմ հարաբերությունների կարգավորմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:
Փորձելով պատմությունը ներկայացնել որպես իր ուժեղ կողմը՝ Հայաստանը կրկին շփոթում է պատմությունը դիցաբանության հետ: Այդ պատճառով հայ ժողովուրդը դարձել է այդ ստերի ու առասպելների պատանդը:
Որքան շուտ պաշտոնական Երևանը գիտակցի այդ փաստը, հայ ժողովուրդն այնքան շուտ կկարողանա օգուտ քաղել տարածաշրջանում կայուն խաղաղությունից և անվտանգությունից», - ասել է Լեյլա Աբդուլլաևան:


Читайте также

Оставить комментарий