Լեյլա Աբդուլլաևա. «Հայաստանը պետք է խոստովանի, որ ադրբեջանցիների նկատմամբ էթնիկական մաքրման քաղաքականություն է իրականացրել»
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը պետք է խոստովանի, որ իր երկիրը էթնիկական մաքրման քաղաքականություն է իրականացրել Ադրբեջանի խաղաղ բնակչության նկատմամբ, հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան:
«Ադրբեջանի հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն՝ Հայաստանի ԱԳՆ-ն պետք է ուշադրություն դարձնի իր պատմությանը, խոստովանի, որ Հայաստանը էթնիկական մաքրման քաղաքականություն է իրականացրել, որը հավանության է արժանացել անձամբ այդ երկրի նախկին նախագահի կողմից», - ասել է Լեյլա Աբդուլլաևան:
Նա ընդգծել է, որ Հայաստանը կոպտորեն խախտում է հարյուր հազարավոր ադրբեջանցիների հիմնարար իրավունքները, երկար տարիներ է վարում է օկուպացիայի քաղաքականություն, որը վճռականորեն դատապարտվում է միջազգային հանրության կողմից:
«Հայկական կողմը նպատակ է հետապնդում կոծկել այն փաստը, որ պատմության ընթացքում բազմիցս ցեղասպանության են ենթարկել Ադրբեջանի խաղաղ բնակչությանը, մասնավորապես, Խոջալու քաղաքում մեկ գիշերում սպանել են 613 քաղաքացիական անձանց», - ասել է ԱԳՆ մամուլի քարտուղարը: