Իլհամ Ալիև. «Տարածաշրջանային անվտանգության համար ամենամեծ սպառնալիք է հանդիսանում Հայաստանի վարած ագրեսիվ քաղաքականությունը»

irevanaz.comՈւելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի բացմանը մասնակցել և ելույթով հանդես է եկել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի գործընկերության 20 տարիների ընթացքում մեր երկիրն իրեն դրսևորել է որպես հուսալի գործընկեր, որն իր ավանդն է ներդնում դաշինքի գործունեության շատ ոլորտներում:   
«Ադրբեջանը կարևոր դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության և կայունության մեջ: Մինչդեռ տարածաշրջանային անվտանգության համար ամենամեծ սպառնալիք է հանդիսանում Հայաստանի վարած ագրեսիվ քաղաքականությունը, որն օկուպացման տակ է պահում Ադրբեջանի 20 տոկոս տարածքները՝ Լեռնային Ղարաբաղը և նրան հարակից 7 շրջանները:
Հայաստանը էթնիկ մաքրման քաղաքականություն է իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ, ինչի արդյունքում ավելի քան 1 միլիոն մարդ դարձել է փախստական և հարկադիր տեղահանված», - հայտարարել է Իլհամ Ալիևը:  
Նախագահն ընդգծել է, որ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի նորմերի հիման վրա՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
«Մենք բարձր ենք գնահատում ՆԱՏՕ-ի դիրքորոշումն այս հարցում: Նախորդ գագաթնաժողովների ժամանակ ՆԱՏՕ-ն լիակատար աջակցություն էր հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Մենք հավատում ենք, որ ՆԱՏՕ-ն այսուհետ էլ հավատարիմ կմնա միջազգային իրավունքին», - ասել է Իլհամ Ալիևը: 
«Ադրբեջանը բազմակողմանի ավանդ է ներդնում Աֆղանստանում երկարաժամկետ զարգացման ապահովման գործում: İSAF-ի ստեղծման պահից ադրբեջանական զորախումբը ծառայում է դրա կազմում: Ադրբեջանի տարբեր ակադեմիաներում ուսումնական ծրագրեր են իրականացվում Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչների և իրավապահ մարմինների համար», - հայտարարել է Իլհամ Ալիևը:



Читайте также

Оставить комментарий