Էլմար Մամեդյարով. «Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը վերականգնել բոլոր անհրաժեշտ եղանակներով»

irevanaz.com

«Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով օկուպացվել են Ադրբեջանի Հանրապետության 20 տոկոս տարածքները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը և նրան հարակից 7 շրջանները: Ավելի քան 1 միլիոն մարդ դարձել է փախստական և հարկադիր վերաբնակ»:
Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) Ջամայի և Քաշմիրի հարցով շփման խմբի տեսակոնֆերանսում:
Նա նշել է, որ Ադրբեջանի օկուպացված տարածքներում ոչնչացվել են բազմաթիվ պատմական, մշակութային և կրոնական հուշարձաններ, այդ թվում՝ մզկիթներ: 
«Ադրբեջանի կառավարությունը հավատարիմ է հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ-ի համապատասխան բանաձևերի հիման վրա: Սակայն, Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում
իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը վերականգնել բոլոր անհրաժեշտ եղանակներով», - ընդգծել է նախարարը:



Читайте также

Оставить комментарий