Իլհամ Ալիև. «Մոտ ժամանակներում հնարավոր կլինի կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը»

irevanaz.comՀունիսի 16-ին փաստաթղթերի ստորագրման արարողության ավարտից հետո, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլյասը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։
Իր ելույթում նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ սա իր երկրորդ պաշտոնական այցն է Հունաստան։
«Նախագահ Պապուլյասը նույնպես երեք տարի առաջ պաշտոնական այց է կատարել Ադրբեջան։ Այդ այցերը ցույց են տալիս, որ հունա-ադրբեջանական կապերը  գտնվում են բարձր մակարդակի վրա և ես համոզված եմ, որ իմ այցը նոր խթան կտա դրանց։ Ինչպես նշեց նախագահ Պապուլյասը՝ մեր քաղաքական կապերը օրեցօր ամրապնդվում են և ես համոզված եմ, որ ապագայում դրանք ավելի ուժեղ կդառնան։ Մենք հաջողությամբ ենք համագործակցում միջազգային կազմակերպությունների շրջանակներում։
Մասնավորապես, Եվրախորհրդում մեր պատվիրակությունները ստեղծել են շատ ակտիվ համագործակցություն։ Անցյալ ամսին Ադրբեջանը ընդունել է Եվրախորհրդում նախագահությունը և այն կշարունակի մինչև տարվա վերջը։ Իսկ Հունաստանը Եվրախորհրդում նախագահության ժամանակահատվածում շատ մեծ ավանդ է ներդրել Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների զարգացման մեջ։
Եվրամիության և Ադրբեջանի միջև կապերը գնտվում են շատ բարձր մակարդակի վրա և կրում  են ռազմավարական բնույթ։ Եվրահանձնաժողովի նախագահ, պարոն Բարրոզույի երկու օր առաջ Ադրբեջան հաջող այցը կրկին անգամ հաստատել է այդ կապերի ռազմավարական էությունը։ Մենք նախագահ Պապուլյասի հետ միասին քննարկել ենք նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Տարածաշրջանային անվտանգության համար ամենամեծ սպառնալիքը հանդիսանում է հայ-ադրբեջանական հակամարտության չկարգավորված լինելը։ Հակամարտության շուտուփույթ կարգավորումը խաղաղություն և համագործակցություն կբերի տարածաշրջանին։ Հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը ընդունել է չորս բանաձև, որոնք նախատեսում են հայկական զինված ուժերի անվերապահ դուրս բերումը օկուպացված հողերից», - ասել է նախագահ Իլհամ Ալիևը»։



Читайте также

Оставить комментарий