Իլհամ Ալիև. ««Հրադադարի ռեժիմը շատ փխրուն է»

irevanaz.comԳերմանիան ու Ադրբեջանը լավ գործընկերներ են, և նրանց միջև ակտիվորեն տարվում է քաղաքական երկխոսություն:
Այս մասին Բեռլինում ադրբեջանա-գերմանական գործարար համաժողովի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Ադրբեջանը ներկայումս նշանակալից դեր է խաղում գլոբալ էներգետիկ նախագծերի իրագործման հարցում՝ Ալիևը հայտարարել է, որ Հարավային գազային միջանցքի կարևոր ճյուղ հանդիսացող TAP գազատարի կառուցումը շարունակվում է:
Ալիևն ընդգծել է, որ այդ նախագծի շրջանակներում ստեղծվել է գործընկերների ուժեղ թիմ, և որ այդ նախագծին մեծապես աջակցում է ԵՄ-ն. «Աղբյուրների դիվերսիֆիկացման տեսանկյունից այդ նախագիծը օգտակար կլինի դրա մասնակիցների ու գործընկերների համար»:
Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղին շահագործման կհանձնվի այս տարի. «Բաքվում կառուցվում է (Կասպիցում) ամենամեծ ծովային նավահանգիստը, ինչի շնորհիվ մեր երկիրն ապագայում կվերածվի լոգիստիկայի կենտրոնի»:
Իր ելույթում Իլհամ Ալիևը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. «Հրադադարի ռեժիմը շատ փխրուն է:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է 4 բանաձև, որոնք պահանջում են Ադրբեջանի տարածքներից Հայաստանի զորքերի դուրսբերումը, սակայն այդ բանաձևերը մնում են անկատար:
Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը բախվում է երկակի չափանիշների քաղաքականությանը, քանի որ որոշ դեպքերում ՄԱԿ-ի բանաձևերը կատարվում են մի քանի օրերի ընթացքում, իսկ Ադրբեջանի դեպքում՝ ավելի քան 20 տարի է դրանք մնում են անկատար: «Ցավոք, Հայաստանի կառավարության նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվում», - ասել է երկրի ղեկավարը:
Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:



Читайте также

Оставить комментарий