Թուրալ Գյանջալիև. «Ավելի ճիշտ կլիներ այդ ֆիլմն անվանել «Դժոխքի դարպասը»
Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնքը բողոքի նամակ է հղել Gate to Heaven (Դրախտի դարպասը) սադրիչ ֆիլմի պրոդյուսերներին, որը նկարահանվել է Ադրբեջանի օկուպացված տարածքներում:
Այդ կապակցությամբ համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևը դիմել է ֆիլմի պրոդյուսերներ Կեստուտիս Դրաուզդինսկիին և Անժելիկա Շուլերին:
Ավելի ճիշտ կլիներ այդ ֆիլմն անվանել «Դժոխքի դարպասը», որովհետև տարածքները, որտեղ այն նկարահանվել է, օկուպացվել են բռնի ուժով, այնտեղ բնակվող հարյուր հազարավոր ադրբեջանցիներ վտարվել են իրենց հարազատ հողերից:
Դուք հավանաբար լսել եք, որ Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզն ու նրան հարակից 7 շրջանները: Օկուպացված տարածքներում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, Հայաստանը էթնիկական մաքրման քաղաքականություն է իրականացրել, ինչի արդյունքում ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիներ դարձել են փախստական և հարկադրաբար տեղահանված:
Մենք՝ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, մեր խորին ափսոսանքն ենք հայտնում Ադրբեջանի օկուպացված տարածքներում ֆիլմի նկարահանման առնչությամբ, համարում ենք դա աջակցություն անջատողականությանը և իրրեդենտիզմին: Ամոթալի է, որ նախագիծը, որին դուք մասնակցում եք, անտեսում է մարդու հիմնարար իրավունքները: Մենք կոչ ենք անում ձեզ գործել հանուն տարածաշրջանային խաղաղության, արդարության և զարգացման, աջակցել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքների միջև համագործակցությանը», - ընդգծել է Թուրալ Գյանջալիևը: