Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղում փորձում են ջնջել մեր պատմության հետքերը. Թուրալ Գյանջալիև
Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը հերթական անգամ՝ Հայաստանի զինված ուժերի կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքներում պատմական, մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման մասին հայտարարություն է տարածել: Հայ հասարակության համար հայերեն լեզվով ներկայացված տեսահոլովակում զուգահեռներ են անցկացվել՝ Բաքվի հայկական եկեղեցու և օկուպացված տարածքներում ադրբեջանական պատմական և մշակութային հուշարձանների ներկայիս վիճակի միջև: Նշվում է, որ այն ժամանակ, երբ հայկական եկեղեցին ներառվել է «Ադրբեջանի պատմական հուշարձանների ազգային ռեեստր»-ում, Ադրբեջանի օկուպացված տարածքներում ոչնչացվում են մահմեդական կրոնական հուշարձանները:
«Ցավոք, այն դեպքում, երբ Ադրբեջանի պետությունը նման քայլ է ձեռնարկում, Հայաստանը փորձում է ջնջել մեր պատմության հետքերը, Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղում և նրան հարակից շրջաններում ոչնչացնել մեր ժողովրդին պատկանող պատմական հուշարձանները, մզկիթները, գերեզմանները: Հայերը նույնիսկ փոխելով 19-րդ դարում Շուշա քաղաքում ռուս զինծառայողների համար կառուցված ուղղափառ եկեղեցու ճարտարապետությունը, այն հայկականացրել են: Ադրբեջանում միշտ հարգանքով և հոգատարությամբ են վերաբերում բոլոր ազգային փոքրամասնություններին, այդ թվում հայերին պատկանող նյութական և մշակութային ժառանգության նմուշներին: Պատահական չէ, որ Ադրբեջանում դարեր շարունակ առկա մուլտիկուլտուրալիզմի և հանդուրժողականության ավանդույթները վերածվել են մեր ժողովրդի կյանքի կենսակերպի: Հավատում ենք, որ մոտ ժամանակներում մենք անպայման կվերադառնանք մեր հարազատ հողեր, կվերականգնենք մեր ավերված պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները և նոր կյանք կնվիրենք դրանց», - ասել է Ադրբեջանի ԼՂ մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևը: