ԱՀ ԼՂ-ի մարզի ադրբեջանական համայնք. «Ղարաբաղում հուշարձանների «վերականգնման» վերաբերյալ Հայաստանի պլանների հետևում ստոր մտադրություններ կան»
«Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնքը» հայտարարություն է տարածել:
Այս մասին ասվում է ԱՀ Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնքի հայտարարության մեջ:
«Վերջին ժամանակներում, իրենց օկուպանտ էությունը չթաքցնող Հայաստանը և Լեռնային Ղարաբաղի ապօրինի վարչակարգը՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներում պատմամշակութային հուշարձանների «վերականգնման» անվան ներքո վարում են հայկակացման քաղաքականություն:
Այս հուշարձանները «վերականգնելու» Հայաստանի պլանների հետևում կանգնած ստոր մտադրությունները պետք է ստիպեն մտածել՝ ոչ միայն մեզ, այլև միջազգային կազմակերպություններին, քանի որ նման միտումների տարածումը սպառնալիք է ներկայացնում համաշխարհային մշակութային և պատմական ժառանգության համար:
Ադրբեջանի օկուպացված հողերում գտնվող հուշարձանները կառուցվել են մեր նախնիների կողմից: Հայկական օկուպացիային վերջ դնելուց հետո, երբ մենք վերադառնանք մեր տարածքներ, մեզ համար ամենակարևոր խնդիրներից մեկը կլինի՝ մեր նախնիներից մեզ մնացած հուշարձանները վերակենդանացնելը և նրանց նախնական տեսքին վերադարձնելը», - ասվում է հայտարարության մեջ: