Թուրալ Գյանջալիև. Հայաստանը վարում է Ադրբեջանի օկուպացված հողերի ապօրինի վերաբնակեցման քաղաքականություն
Հայաստանը վարում է Ադրբեջանի օկուպացված հողերի ապօրինի վերաբնակեցման քաղաքականություն՝ այնտեղի ժողովրդագրական պատկերը փոխելու նպատակով:
Այս մասին ասված է Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևի՝ իսպանական «Style International» պարբերականում հրապարակված հոդվածում:
Գյանջալիևը նշել է, որ դրանով Հայաստանը կոպտորեն խախտում է միջազգային հումանիտար իրավունքը, այդ թվում՝ 1949 թ. Ժնևի կոնվենցիան:
«Հայաստանը Սիրիայից և Լիբանանից գաղթած հայերին տեղավորում է Ադրբեջանի օկուպացված հողերում՝ նպատակաուղղված կերպով ոչնչացնելով ադրբեջանցիների ներկայության հետքերը», - ասված է հոդվածում:
Թուրալ Գյանջալիևը նշում է, որ Հայաստանն օկուպացված հողերում ստեղծել է խամաճիկ ռեժիմ: