Թուրալ Գյանջալիև. «Հայաստանին չի հետաքրքրում Ղարաբաղում ապրող հայերի կյանքը»
«Այսօր աշխարհի ամենամեծ խնդիրը կորոնավիրուսի պանդեմիան է, որը սահմաններ չի ճանաչում»:
Այս մասին ասված է Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևի հայտարարության մեջ:
Համայնքի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում իր քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունն ապահովելու, պանդեմիայի սոցիալ-տնտեսական հետևանքներից պաշտպանելու համար:
Թուրալ Գյանջալիևն ընդգծել է, որ Հայաստանը, որը գերության մեջ է պահում օկուպացված Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքին, նրանց թույլ չի տալիս օգտվել Ադրբեջանում իրականացվող սոցիալական, տնտեսական, բժշկական և այլ նախագծերից ու ծրագրերից:
«Չնայած, որ սրանից մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնքը հայտարարեց կորոնավիրուսի տարածման սպառնալիքի մասին, այս տարվա մարտի 31-ին Հայաստանի դրածո մարիոնետ ռեժիմը անօրինական «ընտրություններ» անցկացրեց: Չնայած, որ Հայաստանը խոստովանեց այդ երկրում կորոնավիրուսի վարակի տարածումը, այնուամենայնիվ, ապրիլի 14-ին անցկացվեց «ընտրությունների» երկրորդ փուլը: Դրանով կրկին անգամ վտանգի ենթարկվեց Ղարաբաղի բնակիչների կյանքը:
Սա ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հասարակ հայերը Հայաստանի կեղտոտ քաղաքական խաղերի գործիք են: Հայաստանին չի հետաքրքրում Ղարաբաղում ապրող հայերի կյանքը»: