Թուրալ Գյանջալիև. «Կարգավորումից 10 տարի անց, երկու երկրները լինելու են զարգացման առավել բարձր մակարդակի վրա»

«BE Berlin Economics GmbH» գերմանական խորհրդատվական ընկերությունը Բրյուսելում ներկայացրել է՝ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տնտեսական ազդեցությունը Ադրբեջանի և Հայաստանի վրա» խորագրով ուսումնասիրությունը:
«Ուսումնասիրությունը պատրաստվել է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ և Բրյուսելում ներկայացվել է հունվարին», - «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ին հայտնել է՝ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևը:
Նրա խոսքով, փաստաթղթում նշվում է, որ հակամարտության լիակատար լուծումը կհանգեցնի՝ սահմանների բացմանը, առևտրի վերականգնմանը, ինչպես նաև փախստականների և հարկադիր վերաբնակների հետ կապված բոլոր հարցերի լուծմանը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորամալացմանը:
«Կարգավորումից 10 տարի անց, երկու երկրները լինելու են զարգացման առավել բարձր մակարդակի վրա, ինչպես նաև զգալիորեն կբարելավվի կյանքի որակը: Այս առումով աշխարհի տնտեսական օգուտները ծանրակշիռ փաստարկ են՝ ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծման որոնումների օգտին», - նշել է Թ.Գյանջալիևը:
Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը կիսում է նման տրամաբանությունը և աջակցում է այդ մոտեցմանը:
«Հակամարտության կարգավորման արդյունքում Հայաստանի բնակչությունը կարող է օգտվել համագործակցության հնարավորություններից, որոնք կարող են ստեղծվել տարածաշրջանում: Այդ մասին Ադրբեջանը հայտարարել է բազմիցս», - ասել է նա:
Գյանջալիևը նշել է նաև՝ հայկական համայնքի հետ կառուցողական երկխոսության և տնտեսական ու հումանիտար կապերի վերականգնման մեջ ավանդ ներդնելու հարցում համայնքի պատրաստակամությունը:



Читайте также

Оставить комментарий