Թուրալ Գյանջալիև. «Մենք բողոքի նամակ ենք ուղարկել Կանադայի խորհրդարանի անդամներին»

irevanaz.com

«Մենք բողոքի նամակ ենք ուղարկել Կանադայի խորհրդարանի անդամներին»:
Այս մասին Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում՝ ընթացիկ հարցերի քննարկման ընթացքում ասել է՝ պատգամավոր Թուրալ Գյանջալիևը:
Նա նշել է, որ ավելի վաղ համայնքի անունից և իր անունից, նա բողոք է հայտնել այն փաստի դեմ, որ Կանադայի խորհրդարանի անդամ Ռեյչել Հարդերը՝ «շնորհավորական նամակ» է հղել Ադրբեջանի օկուպացված տարածքներում Հայաստանի կողմից ստեղծված անջատողական ռեժիմի ներկայացուցչին.
«Ռեյչել Հարդերի օգնականը հանդիսանում է Կանադայի հայազգի քաղաքացի: Ամենայն հավանականությամբ, պատգամավորի օգնականը կեղծ տեղեկություններ է ներկայախցրել Ռեյչել Հարդերին: Լավ կլինի, եթե այդպիսի տեղեկատվություն ստանալուց հետո, պատգամավորը ճշտեր այն և որևէ բան ձեռնարկեր՝ միայն հակամարտության հետ կապված խնդրի օբյեկտիվ ուսումնասիրությունից հետո: Կանադան ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - ասել է Թուրալ Գյանջալիևը:



Читайте также

Оставить комментарий