Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնքի՝ Հայաստանի ագրեսիայի հետ կապված հայտարարությունը՝ տարածվել է ՄԱԿ-ում

irevanaz.com

Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնքի՝ Հայաստանի ագրեսիայի հետ  կապված հայտարարությունը տարածվել է որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի  փաստաթուղթ:
 Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«1988 թվականին  մեր դեմ սկսված էթնիկ զտման քաղաքականության արդյունքում՝ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքների մեկ հինգերորդ մասը: Այսպիսով, 700 հազար մարդ վտարվել են իրենց տներից: Օկուպացիայի արդյունքում հազարավոր ադրբեջանցիներ դաժանորեն սպանվել են, մեծ թվով քաղաքացիական անձինք անհայտ կորել են: Խոջալու քաղաքում ադրբեջանցիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, երբ մեկ  գիշերվա ընթացքում Հայաստանի  զինված ուժերի կողմից դաժանաբար սպանվել են  613 քաղաքացիական անձինք, այդ թվում կանայք, երեխաներ և տարեց մարդիկ, դարձել է բիծ պատմության էջերում՝ որպես ադրբեջանցիների դեմ իրագործված ամենամեծ սպանդ: Ցավի զգացումով ուզում ենք նշել, որ այս հանցագործությունների կատարողները դեռևս չեն կրել արժանի պատիժ», - ասվում է հայտարարության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ միջազգային հանրությունը, այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և Գլխավոր ասամբլեան, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը ճանաչել են որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս և բոլոր ադրբեջանցի հարկադիր վերաբնակների՝  իրենց հայրենի վայրեր վերադառնալու իրավունքը:
Համայնքը հայտարարում է, որ խոչընդոտելով ադրբեջանցի հարկադիր վերաբնակների իրենց տներ վերադարձը, փորձելով արհեստականորեն փոխել այդ տարածքներում բնակչության ժողովրդագրական կազմը, Հայաստանը վարում է մի քաղաքականություն, որն ուղղված է օկուպացված տարածքների գաղութացմանը», - ասվում է փաստաթղթում:
Համայնքը կոչ է անում համաշխարհային հանրությանը՝ աչք չփակել 30 տարի շարունակվող  հայկական ագրեսիայի, հարյուր հազարավոր ադրբեջանցիների տառապանքների վրա, որոնք վտարվել  են իրենց նախնիների հողերից:



Читайте также

Оставить комментарий