Թուրալ Գյանջալիև. «Ինչու՞ է ԵԽԽՎ-ն անտարբեր վերաբերվում Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով իրենց հարազատ հողերը լքած հարյուր հազարավոր ադրբեջանցիների ճակատագրի հանդեպ»

irevanaz.com

Օկուպացված Լեռնային Ղարաբաղում անցկացված այսպես կոչված ընտրություններին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի կողմից արձագանքի բացակայությունն այն դեպքում, երբ շատ միջազգային կազմակերպություններ վճռականապես դատապարտեցին դրանք, մեկ անգամ ևս ցուցադրեց վերոնշյալ կառույցի իսկական էությունը:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար, Միլլի Մեջլիսի պատգամավոր Թուրալ Գյանջալիևը:
Նրա խոսքով, ԵԽԽՎ-ն, որը հայտարարում է, թե արդարությունն ու մարդու իրավունքները իր համար գերագույն արժեքներ են, պետք է ամենակոշտ ձևով դատապարտեր Լեռնային Ղարաբաղում անօրինական ընտրությունների անցկացումը:
Թուրալ Գյանջալիևն ընդգծել է, որ ԵԽԽՎ-ն մի կառույց է, որը կիրառում է երկակի չափանիշներ:
«Եթե դա այդպես չէ, ապա ինչու՞ է ԵԽԽՎ-ն անտարբեր վերաբերվում Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով իրենց հարազատ հողերը լքած հարյուր հազարավոր ադրբեջանցիների ճակատագրի հանդեպ: Ինչու՞ այս տարիների ընթացքում որևէ քայլ չի ձեռնարկում Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ: Կարծում եմ, որ այս հարցում պետք է պարզություն մտցվի»:



Читайте также

Оставить комментарий