ԹՈՒՐԱԼ ԳՅԱՆՋԱԼԻԵՎ. «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ»-Ը, ՈՐՊԵՍ ԱՌԱՆՁԻՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ, ԱՐԴԵՆ ՉԿԱ

«Լեռնային Ղարաբաղ»-ը, որպես առանձին վարչատարածքային միավոր, արդեն չկա, ադրբեջանական և հայկական համայնքները կորցրել են իրենց արդիականությունը։ Հետևաբար «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնք» հասարակական միավորման անդամները՝ հասարակական նշանակությունը կորցնելու և «Վերադարձ Ղարաբաղ» հասարակական միավորում ստեղծելու հետ կապված՝ կազմակերպության լուծարման մասին որոշում են ընդունել։
Այդ մասին ասել է՝ Միլլի Մեջլիսի (խորհրդարան) պատգամավոր Թուրալ Գյանջալիևը։
Գյանջալիևը ընդգծել է, որ միավորումը երկար տարիներ կատարել է իր վրա դրված պատմական առաքելությունը, Հայաստանի ագրեսիայի մերկացման հետ կապված աշխատանք է անցկացրել, ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում համաշխարհային հանրությանը տեղեկացնելու հետ կապված գործունեություն է իրականացրել. «Միավորման գործունեությունը ավարտվեց՝ Գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ 44-օրյա Հայրենական պատերազմի հաղթանակով, հայկական բանակը ջախջախվել է, հայտնվել են նոր իրողություններ։ Այսուհետև հիմնական ուշադրությունը կհատկացվի Ղարաբաղ վերադառնալու հարցերին»։
Պատգամավորը հավելել է, որ «Վերադարձ Ղարաբաղ» հասարակական միավորման գործունեությունը կուղղվի՝ Ղարաբաղի մարզում ստեղծագործական աշխատանքին, քաղաքացիներին հարազատ հողեր վերադառնալու հարցում աջակցություն ցուցաբերելուն։
Հիշեցնենք, որ օրերս «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնք» հասարակական միավորման անդամները անցկացրել են նիստ, որի ժամանակ՝ ՝ կազմակերպության լուծարման և «Վերադարձ Ղարաբաղ» հասարակական միավորում ստեղծելու մասին որոշում է ընդունվել։


Читайте также

Оставить комментарий