Ժողովրդավարության քողի տակ թաքնվելու Բակո Սահակյանի ու Աշոտ Գուլյանի փորձերը ծիծաղելի են

irevanaz.com

Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևը հայտարարություն է տարածել Ադրբեջանի օկուպացված հողերում անցկացված «ՏԻՄ ընտրությունների» կապակցությամբ:  
Հայտարարության մեջ ասված է.
«Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի մարզում, որը գտնվում է հայկական օկուպացիայի տակ, 2019 թվականի սեպտեմբերի 8-ին կազմակերպվել է «տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ» կոչվող հերթական շոուն:
Սա իրականության զգացումը կորցրած Հայաստանի և նրա հովանու տակ գտնվող Ղարաբաղի հանցավոր խունտայի կողմից իրականացված բացարձակապես անօրինական քայլ է, որը չունի որևէ իրավական ուժ:  
Կուզենայինք անջատողական խունտայի «ղեկավարներին»՝ Բակո Սահակյանին, Աշոտ Գուլյանին և մյուսներին հայտնել, որ ժողովրդավարության քողի տակ թաքնվելու նրանց փորձերը ծիծաղելի են: Օկուպացված հողերում անցկացված «ընտրությունները», որոնք չեն ճանաչվում միջազգային հանրության կողմից, ընդամենը էժան շոու են»:



Читайте также

Оставить комментарий