Ադրբեջանի օմբուդսմենը հայտարարություն է տարածել՝ Ղարաբաղում «ընտրությունների» ու «երդմնակալության» հետ կապված

irevanaz.com

Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատար  Սաբինա Ալիևան հայտարարություն է տարածել ի նշան բողոքի՝ Ադրբեջանի օկուպացված Լեռնային Ղարաբաղի տարածքում «ընտրությունների» անցկացման և համավարակի ընթացքում Հայաստանի կողմից՝ հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտման դեմ:
Հայտարարության մեջ խոր մտահոգություն է հայտնվում՝ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից՝ շփման գծի տարբեր ուղղություններով անանուն բարձունքներում և բնակավայրերում տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի շարունակվող հրետակոծությունների կապակցությամբ:
Ընդգծվում է, որ Հայաստանի կառավարությունը, անտեսելով ՄԱԿ-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և մյուս միջազգային կազմակերպությունների կոչերը` կապված համավարակի հետ, իր օկուպացիոն քաղաքականության ֆոնին՝ շարունակում է սադրանքներ իրականացնել և առավել վտանգավոր իրավիճակ է ստեղծում տարածաշրջանում: Նշվում է, այն, որ հայկական բանակը շարունակում է խախտել հրադադարը նույնիսկ համավարակի ժամանակահատվածում, էլ ավելի է բարդացնում հակամարտության գոտում բնակվող մարդկանց կյանքը:
«Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանի օկուպացված Լեռնային Ղարաբաղի մարզում Հայաստանի կողմից անօրինական «ընտրությունների» կազմակերպումը այն ժամանակ, երբ աշխարհը պայքարում է COVID-19 վարակի դեմ, և «երդմնակալություն» կոչվող շոուն հադիսանում է՝ օկուպացիոն քաղաքականության և անջատողականության ապակառուցողական աջակցության ևս մեկ ակնհայտ օրինակ, միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում: Ապօրինի «ընտրությունները» ամբողջովին հակասում են Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, չունեն որևէ իրավական ուժ և վճռականորեն, միանշանակ մերժվում են միջազգային հանրության կողմից», - ասվում է հայտարարության մեջ:



Читайте также

Оставить комментарий