ՕՄԲՈՒԴՍՄԵՆ ՍԱԲԻՆԱ ԱԼԻԵՎԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ

Ադրբեջանի Հանրապետության Մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան հայտարարություն է տարածել՝ կապված Հայաստանի կողմից իրականացված բնապահպանական հանցագործությունների հետ։
Հայտարարության մեջ ասվում է.
«Հայաստանի կողմից պարարտ հողերին, ջրային ավազաններին, մթնոլորտին, անտառային ֆոնդին, բուսական և կենդանական աշխարհին, հանքային պաշարներին և էներգիայի աղբյուրներին հասցված վնասը հանգեցրել է էկոլոգիական հավասարակշռության խախտման ոչ միայն Ադրբեջանում, այլև ողջ տարածաշրջանում։ Սա հերթական անգամ ապացուցում է, որ Հայաստանը կատարում է բնապահպանական հանցագործություններ, չի կատարում բնապահպանության և շրջակա միջավայրի միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները, որոնց միացել է։
Մենք խորապես ցավում ենք, որ միջազգային կազմակերպությունները և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք գործունեություն են ծավալում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում, լռում են Հայաստանի կողմից ստեղծված գլոբալ սպառնալիքի աղբյուրների մասին»։


Читайте также

Оставить комментарий