ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի կատարում միջազգային կոնվենցիաներով ստանձնած իր պարտավորությունները և անտեսում է համապատասխան նորմերը: Նման փաստերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը կներառվի մեր հաջորդ զեկույցում: Այս իրավիճակը մտահոգում է ինձ՝ որպես մարդու իրավունքների պաշտպանի: Կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները և հրաժարվի ադրբեջանցիների նկատմամբ ատելության քաղաքականությունից:
Այս մասին հայտարարել է՝ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան:
Նրա խոսքով, ադրբեջանցիների նկատմամբ երկար տարիներ վարվող ատելության քաղաքականությունը բացասաբար է անդրադառնում ընդհանրապես հասարակության անդամների և հատկապես երեխաների հոգեբանության վրա: Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության նման քայլերը, որոնք ադրբեջանաֆոբիա են սերմանում, մասնավորապես, հայ երեխաների մեջ և ներգրավում նրանց ռազմական գործողությունների մեջ, բացարձակապես անընդունելի են:
«ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան և պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության վերաբերյալ Ժնևի կոնվենցիան արգելում են՝ մինչև 15 տարեկան երեխաների ներգրավումը պատերազմում և այդ գործողությունը դիտարկում են, որպես ռազմական հանցագործություն», - ասել է Սաբինա Ալիևան:


Оставить комментарий