ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Ադրբեջանի Հանրապետության ՊՆ հաղորդագրության համաձայն՝ Սարըբաբա բարձունքի հյուսիսային ուղղությամբ հայտնաբերվել է 2021 թվականին Հայաստանում արտադրված ПМН-э տիպի 350 հակահետևակային ական, որոնք տեղադրվել են դեռևս Ադրբեջանի տարածքից դուրս չբերված հայկական զինված խմբավորումների կողմից:
Նշենք, որ այս տարվա օգոստոսից մինչ օրս Ադրբեջանի և Հայաստանի սահմանի Քելբաջարի և Լաչինի հատվածներում հայտնաբերվել և վնասազերծվել է 1119 ական, իսկ Ղարաբաղի տնտեսական շրջանում՝ 2021 թվականին Հայաստանում արտադրված 1609 ական (ընդհանուր առմամբ՝ 2728 ական)։
Ինչպես հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, Ադրբեջանում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը, Թուրք-ռուսական մոնիթորինգային կենտրոնի թուրքական զորախմբի ղեկավար գեներալ-մայոր Ֆաթիհ Աքփընարը և ռուսական զորախմբի ղեկավար կոնտր-ծովակալ Օլեգ Սեմյոնովը նոյեմբերի 23-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրավերով ուսումնասիրել են ականապատ դաշտը և հայտնաբերել ականները։
Նոյեմբերի 24-ին տարածք են այցելել օտարերկրյա պետությունների ռազմական կցորդները և Ադրբեջանում հավատարմագրված լրագրողները։
«Այս հանգամանքները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Հայաստանը, անտեսելով 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 4-րդ կետը՝ իր ուժերն ամբողջությամբ դուրս չի բերել Ադրբեջանի տարածքից, կոպտորեն խախտել է եռակողմ հայտարարության 6-րդ կետը և ականներ տրամադրելով՝ չարաշահել է Լաչինի ճանապարհը անօրինական ռազմական գործողությունների համար և դրանով իսկ սադրանքներ է իրականացրել Ադրբեջանի դեմ։
Ադրբեջանի տարածքներում Հայաստանի կողմից շարունակվող ռազմական սադրանքները, մեր տարածքներից ուժերն ամբողջությամբ դուրս չբերելը, մեր տարածքների նպատակաուղղված կերպով ականապատման շարունակումը հիմնական վտանգներն են, որոնք խոչընդոտում են հետպատերազմյան շրջանում լայնածավալ վերականգնողական և շինարարական աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև ներքին տեղահանվածների իրենց հողեր վերադարձին։