ԶԱՔԻՐ ՀԱՍԱՆՈՎ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՍԱԴՐԱՆՔԻ ԱՆՄԻՋԱՊԵՍ ԱՐՁԱԳԱՆՔՎՈՒՄ Է

Ադրբեջանա-հայկական սահմանին ցանկացած սադրանքին ի պատասխան՝ անմիջապես ձեռնարկվում են համարժեք պատասխան միջոցներ:
Այս մասին հունիսի 26-ի՝ Զինված ուժերի օրվա կապակցությամբ «Ազերթաջ»-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։
«Իրավիճակը ադրբեջանա-հայկական պետական սահմանի այն հատվածում, որտեղ տեղակայված են ադրբեջանական բանակի ստորաբաժանումներ, և Ադրբեջանի Հանրապետության այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, գտնվում է մեր մշտական հսկողության տակ։ Ցանկացած սադրանքին ի պատասխան՝ անմիջապես ձեռնարկվում են համարժեք պատասխան միջոցներ»,- ասել է նախարարը։


Читайте также

Оставить комментарий