ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ի ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանության մեջ՝ կապված Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարության հետ, ով անդրադարձել էր երկու երկրների հարաբերությունները կարգավորելու Ադրբեջանի առաջարկներին:
«Ադրբեջանը, հաշվի առնելով հակամարտությունից հետո երկու երկրների հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը՝ ներկայացրել է իր առաջարկները և պատրաստ է շարժվել այդ ուղղությամբ։ Եթե Հայաստանն էլ է լրջորեն մոտենում այս հարցին, ապա պետք է ներկայացնի իր կոնկրետ առաջարկները և դրանով իսկ դրսևորի իր պատրաստակամությունը սկսելու առարկայական և արդյունքին միտված բանակցություններ»,- ասված է ԱԳՆ մեկնաբանությունում։