ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ՉԵՂԱՐԿԵԼ Է ՆԱԽԱՊԵՍ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՐԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ: ՆՄԱՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ, ԻՀԱՐԿԵ, ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ որ հայկական կողմը երկու անգամ չեղարկել է նախապես համաձայնեցրած հանդիպումները: Պաշտոնական Երևանի այդ քայլը Ադրբեջանի առաջնորդն անպատասխանատու է որակել։
«Եվրամիության խորհրդի նախագահ պարոն Շառլ Միշելի նախաձեռնությամբ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև ապրիլի վերջ երկու կողմերը կստեղծեն աշխատանքային խմբեր, որոնք կսկսեն աշխատանքները:
Ադրբեջանը ժամանակին ստեղծել է աշխատանքային խումբը և պատրաստ էր պատվիրակություն ուղարկելուն։ Դա հայկական կողմի հետ համաձայնեցված էր։ Ի դեպ, հենց Հայաստանի արտգործնախարարությունն էր առաջարկել առաջին հանդիպումն անցկացնել սահմանների հարցով։ Ադրբեջանն ընդունել է այդ առաջարկը, և մենք պատրաստ էինք պատվիրակություն ուղարկել։ Սակայն վերջին օրը՝ ապրիլի 29-ին, Հայաստանը չեղյալ է հայտարարել արդեն համաձայնեցված հանդիպումը։
Սա շատ հիասթափեցնող է: Է՛լ ավելի հիասթափեցնող է դարձյալ Հայաստանի կողմից մայիսի 7-11-ը սահմանին նոր հանդիպում անցկացնելու նախնական առաջարկի մերժումը», - պնդել է Ադրբեջանի առաջնորդը։
Միևնույն ժամանակ, Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը շարունակում է սպասել Հայաստանից «աշխատանքի մեկնարկի որևէ նոր ժամկետ»։
«Նման անպատասխանատու դիրքորոշումը, իհարկե, մտահոգություն է առաջացնում», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։