ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՀԻՄԱ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ ԱՊԱՑՈՒՑԵՆՔ ՄԵՐ ԼՐՋՈՒԹՅՈՒՆԸ
«Երկու շաբաթ է անցել եռակողմ հանդիպումից, որը շատ կառուցողական էր, լավ արդյունքներով ու ձեռքբերումներով։
Այս մասին հայտարարել է Նախագահ Իլհամ Ալիևը ընդունելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Շառլ Միշելին՝ նրա ջանքերի և այնպիսի մթնոլորտ ստեղծելու համար, որը թույլ տվեց մեզ քննարկել շատ կարևոր հարցեր և պայմանավորվել նորմալացման գործընթաց սկսելու շուրջ։ Կարծում եմ՝ դա մեկնարկային կետն էր։ Որովհետև մենք պայմանավորվեցինք ստեղծել սահմանային հանձնաժողովներ և միևնույն ժամանակ խաղաղ համաձայնագրի հարցով աշխատանքային խմբեր։ Այս մասին մենք արդեն խոսել ենք նախկինում: Ինչպես գիտեք, երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի դիրքորոշումը միշտ կայացել է նրանում, որ մենք պետք է բանակցություններ սկսենք խաղաղ համաձայնագրի շուրջ։ Կարծում եմ՝ պաշտոնական մեկնարկային կետը եղել է ապրիլի 6-ին Բրյուսելում։ Այդ ժամանակվանից մենք աշխատում ենք [այս ուղղությամբ], աշխատում է արտաքին գործերի նախարարությունը, և իմ աշխատակազմը կապի մեջ է եղել ձեր թիմի հետ, և ինչպես պայմանավորվել ենք, մենք պատրաստ ենք սկսել [կարգավորման գործընթացը]։ Կարևոր եմ համարում, որ մենք շարունակենք այս առաջընթացը, և որ երկու կողմերն էլ հավատարիմ մնան պայմանավորվածություններին:
Հարցերից մեկը, որը պետք է պարզաբանի հայկական կողմը, Նախչըվանի Ինքնավար Հանրապետության հետ Ադրբեջանի հաղորդակցությունների բացումն է։ Նկատի ունեմ և՛ երկաթուղին, և՛ ավտոմոբիլային ճանապարհը։ Ինչ վերաբերում է երկաթուղուն, ես նախագահ Միշելին տեղեկացրել եմ, որ մենք Ադրբեջանում կառուցել ենք երկաթուղու 100 կիլոմետրանոց հատվածի 60 կիլոմետրը և շինարարությունը կավարտենք հաջորդ տարի։ Սակայն, ցավոք, Հայաստանում դեռևս չի սկսվել տեխնիկատնտեսական հիմնավորումը, ինչը վկայում է այն մասին, որ գործընթացը կարող է ձգձգվել։
Ինչ վերաբերում է ճանապարհին, ապա ադրբեջանական կողմն ակտիվ շինարարական աշխատանք է իրականացնում և ճանապարհի մեծ մասն արդեն կառուցված է։ Մենք նաև հուսով ենք, որ հավանաբար մինչև հաջորդ տարվա վերջ կավարտենք Հայաստանի հետ սահման տանող ավտոմայրուղու շինարարությունը։ Բայց, ցավոք, բրյուսելյան հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետը աշխարհագրական կոորդինատներ չտրամադրեց։ Ես այս հարցը բարձրացրել եմ փետրվարի 4-ի տեսակապով հանդիպմանը, բայց ոչ մի արձագանք: Ապրիլի 6-ին նորից խնդրեցի ճանապարհի աշխարհագրական կոորդինատները՝ պատասխան չեղավ։ Հուսով եմ, որ շուտով կստանանք:
Բայց ընդհանուր առմամբ, Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքները դրական եմ համարում։ Այս մասին ես հանրությանը հայտարարեցի ապրիլի 12-ին։ Հաջորդ օրը Հայաստանի վարչապետը նույնպես բացեիբաց խոսեց կարգավորման գործընթացի և Հայաստանի կողմից՝ Ադրբեջանի առաջ քաշած հինգ սկզբունքների ընդունման մասին։ Սա իսկապես ևս մեկ շրջադարձային կետ է այս գործընթացում: Կարծում եմ՝ դրանք դրական մեկնաբանություններ են։ Հիմա երկու կողմերի պաշտոնական մեկնաբանություններից հետո մենք պետք է բանակցային սեղանի շուրջ ապացուցենք մեր լրջությունը։ Այստեղ մենք մեծ հույսեր ենք կապում Եվրամիության, հատկապես նախագահ Շառլ Միշելի ջանքերի հետ, ով արդեն ակտիվորեն ներգրավված է այս գործընթացում։ Նա լավ ծանոթ է գործընթացին։ Կարծում եմ՝ սա խոստումնալից միջավայր է ստեղծում հաջող բանակցությունների համար։ Այսօր այս մասին ավելի մանրամասն կխոսենք։ Ես պարզապես ուզում էի մեր պաշտոնական դիրքորոշումը հայտնել Բրյուսելում տեղի ունեցածի և այն ամենի վերաբերյալ, ինչ տեղի է ունեցել ապրիլի 6-ից հետո»- ասել է Ադրբեջանի նախագահը: