ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻԼԼԻ ՄԵՋԼԻՍ. ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ ԱԴՐԲԵՋԱՆԱՖՈԲՆԵՐԻ, ԹՈՒՐՔԱՖՈԲՆԵՐԻ ԵՎ ԻՍԼԱՄԱՖՈԲՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ
Եվրախորհրդարանը, դիրքավորվելով որպես եվրոպական պառլամենտարիզմի դեմք, մի կողմ թողնելով Հին աշխարհի խնդիրները, վերսկսեց հարձակումները Ադրբեջանի վրա։
Այս մասին ասվում է Միլլի Մեջլիսի հայտարարության մեջ՝ կապված հոկտեմբերի 24-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված «Իրավիճակն Ադրբեջանում, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումներ և հարաբերություններ Հայաստանի հետ» վերտառությամբ բանաձևի հետ։
«Եվրախորհրդարանը որոշել է ցույց տալ իր հակաադրբեջանական տրամադրությունների բոլոր երանգները։ Բանաձևում հնչում են անհեթեթ պնդումներ և մեղադրանքներ, սպառնալիքներ և պահանջներ՝ հիմնված կեղծ տվյալների վրա։ Մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չի հարգվում, փորձեր են արվում միջամտելու մեր ներքին գործերին: Միևնույն ժամանակ խրախուսվում է Հայաստանի նկատմամբ հատուկ վերաբերմունքը, նրա ռազմատենչությունը, որը ծառայում է այս երկրում ռևանշիստական միտումների ամրապնդմանը և տարածաշրջանում հակամարտությունների վերսկսմանը»,- ասված է Միլի Մեջլիսի հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ Եվրախորհրդարանը կողմնակալություն է ցուցաբերում գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում խաղաղություն, կայունություն և համագործակցություն հաստատելու Ադրբեջանի նախաձեռնությունների նկատմամբ։
«Ցավոք, եվրոպացի խորհրդարանականները, քաղաքականացնելով այնպիսի կարևոր խնդիր, ինչպիսին է կլիմայի փոփոխության դեմ պայքարը, չեն վարանում այն օգտագործել որպես գործիք Ադրբեջանի դեմ, ընդհանուր առմամբ, այս բանաձևը ցույց է տալիս ադրբեջանաֆոբների, թուրքաֆոբների և իսլամաֆոբների իրական էությունը՝ իրենց ստոր մտադրություններին հասնելու համար, նրանք հեշտությամբ հատում են ընդհանուր ընդունված արժեքներն ու սկզբունքները, արդարադատության հայեցակարգերը և շահարկում են դրանք՝ ելնելով իրենց շահերից: Մենք այս բանաձեւը համարում ենք Եվրախորհրդարանում արմատացած կոռուպցիայի և կաշառակերության լուրջ հետևանք։ Այս բանաձեւը, որը հիմնված է Ֆրանսիայի, Հայաստանի եւ հայկական լոբբիի կեղծ պատմությունների վրա, իրականում փոխհատուցում է ստացված նյութական պարգեւի դիմաց»,- ասված է հայտարարության մեջ։
«Եվրախորհրդարանի՝ Ադրբեջանի դեմ ուղղված այս բանաձեւից կարելի է միայն մեկ եզրակացություն անել՝ նախագահ Իլհամ Ալիեւի ղեկավարությամբ մեր երկրի ազգային ու ինքնիշխան շահերին սպասարկող անկախ քաղաքականությունը լրջորեն անհանգստացնում է որոշ շրջանակների, սակայն նրանք մոռանում են որ Ադրբեջանի հետ չի կարելի խոսել ճնշումների լեզվով:
Ադրբեջանի Միլլի Մեջլիսը վճռականորեն մերժում է Եվրախորհրդարանի խեղաթյուրող, կողմնակալ և հայանպաստ բանաձևը...»,- ասված է Ադրբեջանի խորհրդարանի հայտարարության տեքստում։