ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻԼԼԻ ՄԵՋԼԻՍ. ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՆՊԱՍՏՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆԸ

«Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ սոցիալական ցանցերում տարածված Լաչին-Խանքենդի ճանապարհին սահմանային անցակետ ստեղծելու մասին հայտարարություններն անընդունելի են։ Սա Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու հերթական փորձն է և չի նպաստում տարածաշրջանի խաղաղությանն ու բարեկեցությանը»։
Ինչպես հայտնել են Միլլի Մեջլիսի մամուլի ծառայությունում, Հայաստանի պաշտոնյաները և խորհրդարանի նախագահն իրենց հայտարարություններում պետք է ձեռնպահ մնան միջազգային հանրությանը որպես գործիք օգտագործելու փորձից՝ Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավում։


Читайте также

Оставить комментарий