ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի Սահմանադրության համաձայն»:
Այս մասին Սամարղանդ քաղաքում Անկախ Պետությունների Համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի 54-րդ լիագումար նիստում հայտարարել է Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան՝ ի պատասխան Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Ադրբեջանի դեմ ուղղված սուտ հայտարարություններին։
«Նրանք կունենան նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի քաղաքացիները: Կարող են վստահ լինել, որ ադրբեջանական հասարակությանը ինտեգրվելուց հետո նրանց կյանքը բազմապատիկ ավելի լավ կլինի», - ասել է Սահիբա Գաֆարովան:
Միլլի Մեջլիսի նախագահը մեկնաբանել է նաև Հայաստանի խորհրդարանի խոսնակի՝ ռազմագերիների հարցով անհիմն պնդումները: Նա կրկին անգամ հայտարարել է, որ Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին փոխանցել է Հայաստանին՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության։
Նույն հայկական զինված կազմավորումները, որոնք Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ներխուժելով ադրբեջանական տարածք ահաբեկչություններ են կատարել ադրբեջանցի զինծառայողների և խաղաղ բնակիչների դեմ՝ չեն ճանաչվում որպես ռազմագերիներ: Նրանք հանցագործներ են, կատարել են ծանր հանցագործություններ։
Սահիբա Գաֆարովան մեկնաբանել է նաև հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին հայտարարությունները՝ ընդգծելով, որ Հայաստանը 30 տարվա ընթացքում ոչնչացրել է օկուպացված տարածքներում գտնվող ադրբեջանական ժողովրդի ողջ մշակութային ժառանգությունը, բազմաթիվ պատմական, մշակույթի և կրոնական հուշարձաններ։



Читайте также

Оставить комментарий