ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ. ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՂԾ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է
Ազգային ժողովի նախագահն Ղարաբաղի ու սահմանագծման հարցով արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության նախաձեռնությունը կեղծ գործընթաց է համարում: Ալեն Սիմոնյանը պնդում է՝ իշխանության հրաժարականը պահանջող ընդդիմադիրները խորհրդարանի միջոցով փորձում են ծանր դրությունից դուրս գալու ելքեր գտնել: Ընդդիմությունն այս պահին փակուղային իրավիճակում է։
«Հերթական փորձ է իրավիճակից ինչ-որ ելք գտնելու: Էն, որ Իշխան Սաղաթելյանը ամեն անգամ բեմից ասում է՝ «ես ժամանակ չեմ ասում», հետո ասում է՝ «72 ժամ, 72 ժամը հո հանկարծակի չեմ ասում, օրեր մնացին, ժամեր մնացին, մի քիչ էլ դիմացեք», իրանք չեն հասկանում, որ հենց այդ բառերով իրենց մատնում են, որ տուպիկի առաջ են կանգնած», - նշեց Սիմոնյանը: