Յուրի Սիմոնյան. «Ադրբեջանն ու Հայաստանը պետք է շարունակեն բանակցությունները»
«Անցյալ տարին դատարկ չի անցել, քանի որ 2010 թվականին բազմիցս հանդիպել են և' արտգործնախարարները, և' պետությունների ղեկավարները: Այդ հանդիպումների ընթացքում որոշ փաստաթղթեր են ստորագրվել: Սակայն մյուս կողմից, մենք սպասվող լուրջ առաջընթաց չտեսանք:
Այս մասին ասել է ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ի մերձավոր արտասահմանյան երկրների քաղաքականության բաժնի տեսաբան Յուրի Սիմոնյանը:
«Բանակցությունները, անկասկած, պետք է շարունակել: Որոնել, գտնել թեկուզ չնչին շփման կետեր, որպեսզի աստիճանաբար առաջ շարժվել», - ասել է Սիմոնյանը:
Սիմոնյանի կարծիքով, Ադրբեջանը և Հայաստանը դատապարտված են ապրել կողք կողքի:
«Դա կանխորոշվել է Աստծո կողմից: Ես իսկապես հավատում եմ, որ մի օր կգա այնպիսի մի պահ, երբ բոլոր կապերը կվերականգնվեն», - ասել է Սիմոնյանը: