ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ. ՄԵՆՔ ՍԱՀՄԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՈՒՐՎԱԳԾԵԼ

«Ես չեմ բացառում, որովհետև իրավական առումով սա ամենահարմար տարբերակներից մեկն է, եթե ոչ ամենահարմարը», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Սիմոնյանը․ - «Ի սկզբանե նույնիսկ չէինք կարողանում տեղ գտնել, որտեղ Ադրբեջանը և Հայաստանը կարող էին համաձայնել, որ բանակցությունների համար էդ վրանը դնեին ուղիղ սահմանի վրա: Այսինքն՝ հենման կետ չունեինք: Հիմա մենք կետ են գտել, որից սահմանը հնարավորություն ունենք ամբողջությամբ ուրվագծել: Եվ ես ենթադրում եմ, որ տրամաբանությունը նույնը պետք է լինի և շարունակական պետք է լինի...»։