ԵԹԵ ԹՈՒՐՔԻԱՆ ՈՐՈՇԻ ՀՀ-Ի ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԵԼ, ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ՌՈՒՍ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԵՆ. ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Հայաստանի համար դա արդեն որոշված թեմա է:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելուն:
«Փորձ է արվում միջպետական համաձայնագրից դուրս գալու տրամաբանություն ցուցադրել, բայց իրականում  միջգերատեսչական համաձայնություն է եղել, որի նպատակն է եղել այդ տարածքում օգնել հայ խաղաղապահներին այդ բեռը թեթևացնել, այլևս այդ բեռը թեթևացնելու կարիք չկա»,- հավելեց նա։
Սիմոնյանի խոսքով՝ օգոստոսի 1-ն ուժի մեջ է:
«Հիմա ինչ-որ բաներ են խոսում, ասում են՝ «բա Թուրքիայի սահմանը» և այլն։ Ես շատ խիստ կասկածում եմ, որ եթե Թուրքիան որոշի ՀՀ-ի վրա հարձակվել, ռուս սահմանապահները կարողանալու են կամ գործելու են և պաշտպանելու են»,- ասաց Սիմոնյանը։


Читайте также

Оставить комментарий