ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ, ՈՎ ԿՔՆՆԱԴԱՏԻ ԱԼՄԱ ԱԹԱՅԻ ԴԵԿԼԱՐԱՑԻԱՆ, ԿԽՈՍԻ ՀՀ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՄԱՍԻՆ․ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ

«Ես կուզենայի, որ պարոն Աբրահամյանը այդ պատմությունը ուրիշ տեղից սկսեր, օրինակ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից, երբ Սերժ Սարգսյանը ԱԱԾ-ի սուպերնախարարության ղեկավարն էր և տեղի ունեցավ ոճրագործություն, որը ՀՀ-ն գլխատվեց, իսկ Սերժ Սարգսյանը այդ պահին չգիտես, թե ինչու, դահլիճում չէր։
Հետո եղավ 2008 թվականի մարտի 1-ը, գնդակահարվեցին ՀՀ քաղաքացիներ, ոստիկաններ, հետո 80-ականների զենքերը, հետո 2018 թվականին Սերժը ասաց՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»,- ասաց Սիմոնյանը։
Վերջինս նշեց, որ յուրաքանչյուր քաղաքացի, որը կքննադատի 1991 թվականի Ալմա Աթայի դեկլարացիան և Պրահայի համաձայնությունը, կխոսի ՀՀ ինքնիշխանության կորստի մասին։ Նա ընդգծեց, որ ՀՀ-ն անկախացել է 1991 թվականի հենց այդ փաստաթղթի հիման վրա։