ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ. ՀԱՐՁԱԿՎԵ՞ՆՔ 90 ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՐԱ, ՏԵՍԱՆՔ՝ ՈՒՐ ԲԵՐԵՑ ԱՅԴ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Մենք հիմա ուզում ենք Հայաստանի անվտանգությունն ապահովել, երբ ասում եք՝ Թուրքիան թշնամի է, թե թշնամի չէ, երեկ դրան պարոն Ռուբինյանը պատասխանեց․ հա, իհարկե, այն գործողությունն ու այն իրավիճակը որ կա, դա թշնամական իրավիճակ է։ Բայց ի՞նչ անենք, Ստամբուլը արյան ծով սարքելու երգերով, կենացներով, մենք մեր գլուխը գովալով, ձև անելով, որ մենք, դե մենք առաջին քրիստոնյա ազգն ենք ասելով՝ հարձակվե՞նք 90 միլիոնանոց Թուրքիայի վրա, տեսանք՝ ուր բերեց այդ փիլիսոփայությունը։
Այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոյանը։
 «Երբ դու ունես խնդիր, այդ խնդիրը պետք է լուծես, հիմա մեր նպատակը այդ խնդիրը լուծելն է մեր «յորղանի գյորա», մեր այսօրվա իրավիճակից ելնելով։
Մեզ կարող են ասել՝ դուք պատերազմ բերեցիք, մենք կարող ենք ասել՝ դուք 30 տարի նախապատրաստեցիք այդ պատերամզը, կարող ենք երկար խոսել դրա մասին, բայց կա գոյություն ունեցող իրավիճակ, որի հետ պետք է մերվել և գնալ առաջ»,- նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։


Читайте также

Оставить комментарий