ԻԲՐԱՀԻՄ ՔԱԼԸՆ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾՎԵԼ Է ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
Ղարաբաղյան խնդիրը լուծվել է թուրք-ադրբեջանականն միության կողմից: Այս մասին Habertürk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։
«Ինչո՞ւ մենք փակեցինք Հայաստանի հետ սահմանը 1992 թվականին. Ղարաբաղի օկուպացիայի հետ կապված: Հիմա պայմանները փոխվել են։ Ադրբեջանն ու Թուրքիան միավորվել են, Ղարաբաղն ազատագրվել է, և մենք սկսել ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Խնդիրը լուծվել է Ադրբեջանի և Թուրքիայի միասնությամբ»,- ասել է Էրդողանի խոսնակը:
Քալընը խոսել է նաև Անկարայի Երևանի հետ հարաբերությունների մասին:
«Ներկայումս մենք անցնում ենք Հայաստանի հետ հարաբերությունների արագ կարգավորման գործընթացով։ Մենք պետք է լուծենք խնդիրները և առաջ շարժվենք»,- ասել է Թուրքիայի նախագահի խոսնակը։