Իբրահիմ Քալըն. Էրդողանը Պուտինին պարզորոշ բացատրեց, որ Հայաստանն օկուպանտ է
«Օկուպանտ երկիրը Հայաստանն է: Մեր հարգելի նախագահը նախօրեին դա պարզորոշ բացատրեց հարգելի Պուտինին»:
Այս մասին «CNN Türk»-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը:
«Մենք Ադրբեջանի կողքին ենք: Այսպիսին է մեր նախագահի դիրքորոշումը և դրանում որևէ կասկած չի կարող լինել: Անկախ նրանից, թե որտեղից է գալիս վտանգը, Թուրքիան կանգնելու է Ադրբեջանի կողքին: Սակայն դա չի նշանակում, որ դիվանագիտական խողովակները պետք է փակվեն: Կարող եմ ասել, որ Պուտինի հետ հեռախոսազրույցը շատ լավ արդյունք տվեց», - ասել է Իբրահիմ Քալընը:
Նշենք, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև հեռախոսազրույցը կայացել է հուլիսի 27-ին: