ՖՈՒԱԹ ՕՔԹԱՅ. ԹՈՒՐՔԻԱՆ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԱՉՔ ՓԱԿԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՕԿՈՒՊԱՑԻԱՅԻ ՎՐԱ

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը մեկնաբանել է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Այս մասին հայտնում է «Կովկասյան լրատու»-ն։
«Ղարաբաղի հարցում մենք առճակատում ունեցանք Հայաստանի հետ։ Բայց այսօր հարաբերությունները կարգավորվում են։ Թուրքիան չէր կարող աչք փակել Ղարաբաղի օկուպացիայի վրա»,- ասել է նա։
Փոխնախագահը հավելել է, որ Երևանը և ամբողջ աշխարհը համոզվեցին, որ հակամարտության կարգավորումը բխում է նաև Հայաստանի շահերից։


Читайте также

Оставить комментарий