ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎ. ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԵԾ ԴԵՐ ԵՆ ԽԱՂՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Այսօր Թուրքիան և Ռուսաստանը մեծ դեր են խաղում Հարավային Կովկասում կայունության ապահովման գործում: Այսինքն՝ այս ձևաչափը գոհացնում է մեզ: Այս ձևաչափին կմիանա նաև Հայաստանը, որովհետև նա այլ ճանապարհ չունի: Այսպիսին է այսօրվա իրականությունը: Մենք նաև աջակցում ենք Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայտարարություններին:  
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ջաբրայիլի շրջան կատարած այցի ընթացքում։
«Այսօր որոշվել են տարածաշրջանում համագործակցության իրական գործնական շրջանակները։ Ռուս-թուրքական համագործակցությունը մեր տարածաշրջանում կայունության երաշխիքն է։ Հայ-ադրբեջանական հարաբերությունները քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների վերջերս կայացած հանդիպման ժամանակ, և մենք մշտական կապի մեջ ենք ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ռուսաստանի հետ»,- ասել է Իլհամ Ալիևը։


Читайте также

Оставить комментарий