Ռասիմ Մուսաբեկով. «Մոսկվայում նախատեսված Ալիև-Սարգսյան հանդիպման ժամանակ՝ կարող է առաջընթաց գրանցվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»

irevanaz.comՄայիսի սկզբներին Մոսկվայում նախատեսված Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպման ժամանակ՝ կարող է առաջընթաց գրանցվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին հայտնել է քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: Նրա խոսքերով, եթե նախագահների երկխոսությունը կայանա, ապա բանակցային գործընթացում որոշակի առաջընթաց կգրանցվի, որը կարող է բերել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Իսկ եթե առաջընթաց չլինի, ապա Ադրբեջանը պետք է համանախագահող երկրներից պահանջի, որպեսզի նրանք ներկայացնեն իրենց դիրքորոշումը: Վերջ ի վերջո մեզ համար կարևորն այն չէ, որ հայաստանը ձգձգում է գործընթացը: Կարևորն այն է, որ համանախագահները հայտարարեն մադրիդյան սկզբունքներին սատարելու մասին և կողմերին կոչ անեն՝ ընդունել այն:

Արդեն չորս ամիս է, ինչ Հայկական կողմը ձգձգում է հարցը և ընդհանրապես ոչ մի պատասխան չի տալիս ներկայացված Մադրիդյան սկզբունքներին: Նրանք փորձում են արհեստականորեն ձգձգել բանակցությունները՝ ենթադրելով, թե կարգավորելով Թուրքիայի հետ հարաբերությունները, Ադրբեջանին կզրկեն նրա աջակցությունից, դրանով իսկ կձգձգեն ղարաբաղյան խնդրի կարգավորումը, օկուպացված տարածքներից իրենց զորքերի դուրս բերումը, Ադրբեջանին կթելադրեն իրենց պայմանները:

Ադրբեջանը բավականին կոշտ արձագանքեց հայկական կողմի քաղաքական մանևրներին: Ադրբեջանական հասարակայնությունը դիմելով միջնորդներին՝ պահանջում է, որ նրանք հարկադրեն հայերին՝ վերադարձնել օկուպացրած հողերը: Հակառակ դեպքում Ադրբեջանը կհրաժարվի նրանց միջնորդական ծառայություններից: Ամեն դեպքում ակնհայտն այն է, որ վերջին 3 տարիների աշխատանքը մնում է անարդյունք: Քանի որ հայկական կողմը ուզում է վերադառնալ 2007 թվականի բանակցություններին: Իսկ դա անիմաստ է դարձնում հետագա բանակցությունները: Ռասիմ մուսաբեկովը մեկնաբանել է նաև արձանագրությունների վավերացման գործընթացի դադարեցման մասին հայկական կողմի հայտարարության ֆոնին՝ հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը: Նրա խոսքերով Հայաստանը այդ արձանագրությունները ստորագրելիս միայն մի նպատակ է հետապնդել, գժտություն սերմանել Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Սակայն դա նրանց չհաջողվեց, Ադրբեջանը և Թուրքիան կարողացան համոզել Արևմուտքին, որ քանի դեռ Ղարաբաղի խնդիրը չի լուծվել, հայ-թուրքական սահմանները չեն բացվի: Նրա խոսքերով, ամեն դեպքում արձանագրությունների վավերացման գործընթացի դադարեցումից շահում է Թուրքիան, որովհետև դա Հայաստանի նախաձեռնությունն էր և հետագա զարգացումների պատասխանատվությունը ընկնում է Երևանի վրա: Ամփոփելով կարելի է ասել, որ Արևմուտքը ընդունում է աշխարհում Թուրքիայի աճող դերը: Արևմուտքը տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մի շարք ասպեկտներում համաձայնվել է նաև Ադրբեջանի հետ: Ընդ որում՝ բոլոր կողմերը ընդունել են տարածաշրջանային կայունության համար Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության՝ կարևորությունը: Իսկ հիմա, քաղաքագետի կարծիքով կարելի է սպասել համանախագահների կողմից Հայաստանի վրա ճնշումների:



Читайте также

Оставить комментарий