Մարիո Ռաֆաելլի. «Տիրոլի օրինակը լավ տարբերակ է Ղարաբաղյան հակամարտության լուծման համար»
1992-1993թթ. ԵԱՀԽ (այժմ ԵԱՀԿ) Մինսկի կոնֆերանսի նախկին նախագահ, իտալացի դիվանագետ Մարիո Ռաֆաելլին այցով գտնվում է Բաքվում:
Նա ժամանել է մասնակցելու՝ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (ՌՀԿ) կազմակերպած՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներում անօրինական գործունեության թեմայով համաժողովին, որը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին Բաքվում:
Դիվանագետը ցավով է նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ իրավիճակը մնացել է անփոփոխ: Այստեղ դեռևս առաջընթաց չկա, ադրբեջանական հողերը մնում են օկուպացիայի տակ, իսկ փախստականներն ու հարկադիր վերաբնակները դեռևս հնարավորություն չունեն վերադառնալ իրենց տներ:
Դիվանագետ Մարիո Ռաֆայելելին՝ ղարաբաղյան հակամարտության լուծման համար լավ տարբերակ է տեսնում Տիրոլի օրինակը:
«Կարևորն այն է, որ Տրենտինոյի տարածաշրջանին տրվել է հատուկ, այլ ոչ թե դասական ներքին ինքնավարություն, և միջազգային երաշխիքները տարածաշրջանի բնակիչներին վստահեցրին, որ կենտրոնական կառավարությունը չի փոխի իր խոստումները», - ասել է Ռաֆայելլին:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որպես նոր քայլ, Մարիո Ռաֆայելլին օգտակար է համարում՝ հաջորդ տարի միջազգային խորհրդաժողով կազմակերպել Տիրոլում՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Ամենակարևորն այն է, որպեսզի հակամարտող կողմերը համաձայնեն, որ խաղաղ կարգավորում հնարավոր է: Թող դա տեղի չունենա վաղը, սակայն այս հնարավորության ընդունումը նշանակում է մեծ առաջընթաց», - ասել է նա, հավելելով, որ այսօր նման տեսլականի պակասը հանդիսանում է կարգավորման մեջ առաջընթացի հիմնական արգելքը: