Պիտեր Սեմնեբի «ԵՄ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»
Ադրբեջան երկօրյա այցի ընթացքում՝ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը։
Այդ մասին Բաքվում, կիրակի՝ լրագրողներին ասել է Սեմնեբին։
«Օրակարգում դրված է հակամարտության կարգավորումը և մենք ուշադրություն ենք դարձնում այն ջանքերին, որոնք կատարվում են դրա լուծման համար»,- ասել է Սեմնեբին։
Նրա խոսքերով, այցի ընթացքում նա կծանոթանա նաև խորհրդարանական ընտրություններից հետո երկրում տիրող քաղաքական իրավիճակի հետ։ «Սա հերթական այց է Ադրբեջան և մենք հանդիպումներ կանցկացնենք պետության ղեկավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև նախատեսվում է՝ Ադրբեջանի օմբուդսմենի հետ հանդիպումը»,- ասել է Սեմնեբին։
Պատասխանելով լրագրողների՝ Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուի արտասահմանյան ու տեղական ԶԼՄ-ների առջև, Բաքվում այցի շրջանակներում ելույթի ոչ լրիվ ծավալով տեղակայման կապակցությամբ հարցին՝ Սեմնեբին նշել է, որ ԵՄ-ի՝ ղարաբաղյան հակամարտության նկատմամբ դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել։
«ԵՄ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Եվրամիության դիրքորոշումը այդ հարցի նկատմամբ անփոփոխ է»,- ասել է Սեմնեբին։