Ռասիմ Մուսաբեկով. «Լուկաշևիչը գերազանցում է իր լիազորությունները»

irevanaz.comԵԱՀԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի «ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման մասին» արտահայտությունը կապված է՝ ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման հետ։
Օրերս Լուկաշևիչը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին պաշտպանելու փորձերը, ինչպես դա առաջարկում է թուրքական կողմը՝ ապակառուցողական է։
Այն կապված է նրա հետ, որ Թուրքիան սկսել է առավել սկզբունքայնորեն հանդես գալ ոչ միայն Ադրբեջանի, այլև միջազգային իրավունքի պաշտպանության օգտին։
Երբ Ռուսաստանի ներկայացուցիչը անում է նման հայտարարություն՝ նա պետք է հասկանա, որ Հայաստանի տարածքում  տեղակայված են Ռուսաստանի ռազմական ստորաբաժանումները, իսկ ռուսական բարձրագույն պաշտոնյաները Հայաստանը հայտարարում են իրենց ֆորպոստը։ Հազիվ թե դա համընկնում է այն օբյեկտիվությամբ հետ, որ Ռուսաստանը չի աջակցում կողմից ոչ մեկին։
Այժմ Ռուսստանի ներկայացուցիչները ամեն տեղ փորձում են թշնամանք և բացասական վերաբերմունք տածել Թուրքիայի հանդեպ:
Տվյալ հայտարարությունը ոչ մի կերպ չի կարող ազդել բանակցային գործընթացի վրա՝ ԵԱՀԿ-ում կա Ադրբեջանի ներկայացուցիչ և անհրաժեշտության դեպքում նա կարող է պատասխանել։ Ինչպես նաև կարող են արձագանքել նաև թուրքերը։
Իսկ ինչ մնում է դրան, որ հակամարտության կարգավորման հիմնական ծանրաբեռնվածությունըն կրում են երեք համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, և որ գլխավոր դերը ամրագրվել և ճանաչվում է միայն նրանց նկատմամբ, ապա ԵԱՀԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչը չափազանցնում է՝ միջնորդական ծառայությունները կարող է առաջարկել և ցուցաբերել ցանկացած երկիր, ցանկացած երկիրը կարող է նույնպես հակամարտության կարգավորման  վերբերյալ հայտնել իր վերաբերմունքը:
Պարոն Լուկաշևիչը գերազանցում է իր լիազորությունները, ոչ ոք, ոչ մի երկրին չի զրկել՝ հակամարտության էության վերաբերյալ սկզբունքային դիրքորոշում հայտնելու իրավունքից և հնարավորության դեպքում նաև ծառայություններ մատուցել։
Այնուհանդերձ ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը որոշ իմաստով կարող է ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա։
Հասկանալի է, որ երբ ՌԴ-ի և Թուրքիայի միջև կա անըմբըռնողություն և թշնամություն, ապա դա ոչ բարենպաստ ֆոն է հակամարտության կարգավորման համար։



Читайте также

Оставить комментарий