Չարլզ Լոնսդեյլ. «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»

irevanaz.com«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և միջազգային երեք սկզբունքների՝ պետության տարածքային ամբողջականության, ժողովրդի ինքնորոշման իրավունքի և ուժի չօգտագործման  սկզբունքների  հիման վրա»: Նման հայտարարությամբ հանդես է եկել Հայաաստանում  Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը: Նրա կարծիքով՝ ամեն մի հակամարտություն յուրօրինակ է և դրանցից յուրաքանչյուրին պետք է առանձին մոտեցում: Դրա հետ մեկտեղ՝ դեսպանն ընդգծել է, որ նման դիրքորոշմանն է հետևում  ոչ միայն Լոնդոնը, այլև ՆԱՏՕ-ն: «Կցանկանայի, որպեսզի այդ ջանքերը արդյունք տան: Մենք աջակցում ենք նաև տարածաշրջանում գործող բոլոր ուժերին և կոչ ենք  անում նրանց՝ իրենց ջանքերը ներդնել՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ընդգծել է դեսպանը»:



Читайте также

Оставить комментарий