«Հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»

irevanaz.com

Ադրբեջանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Ժելենա Զավկոն, Հայաստանի հարցով զեկուցող Տրայան Բեսեսկուն, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հետ համագործակցության հարցով Եվրախորհրդարանի հանձնաժողովի նախագահ Մարինա Կալյուրանդը համատեղ հայտարարություն են տարածել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր ավտոմոբիլային ճանապարհի կառուցման կապակցությամբ:
Համատեղ հայտարարության հեղինակները կոչ են արել ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում:  
«Մոտ ժամանակներս կսկսվի Հայաստանն Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզի հետ կապող երրորդ մայրուղու շինարարությունը: Այդ նոր ճանապարհն անցնում է օկուպացման տակ գտնվող Գուբադլիի և Ջաբրայիլի շրջանների տարածքներով:
Մենք սկզբունքորեն աջակցում ենք նախագծերին, որոնք նպաստում են տարածաշրջանային համագործակցության և կապի զարգացմանը Արևելյան գործընկերության շրջանակներում:    
Սակայն, այդ մայրուղու կառուցման մասին որոշումն ընդունվել է առանց Ադրբեջանի պետական մարմինների համաձայնության, ինչը միջազգային իրավունքի նորմերի խախտում է: Մենք ափսոսում ենք այդ նախաձեռնության համար, քանի որ այն չի նպաստում փոխվստահության, խաղաղության և հաշտեցման համար պայմանների ստեղծմանը: Մենք նորից վերահաստատում ենք մեր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և նրանց 2009 թ. հիմնական սկզբունքներին», - ասված է հայտարարության մեջ:



Читайте также

Оставить комментарий