Սիլվեստր Խրուշ. Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Ադրբեջանի սահմանների շրջանակներում

irevanaz.com

«Հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորումը չափազանց կարևոր է և այն ոչ մի կերպ չի կարող հետաձգվել: 21-րդ դարում աշխարհը չպետք է տառապի նման հակամարտություններից»:
Այս մասին  հայտարարել է՝ լեհաստանցի պատգամավոր Սիլվեստր Խրուշը:
Ընդգծելով ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանաձևերի կատարման կարևորությունը` Ս.Խրուշը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Ադրբեջանի սահմանների շրջանակներում. «Լեռնային Ղարաբաղում առկա ստատուս-քվոն վտանգավոր է: Ժամանակ առ ժամանակ մենք տեսնում ենք ստեղծված իրավիճակի հետևանքները: Վերջին իրադարձությունները հաստատեցին դա: Իմ կարծիքով, ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերը պետք է անհապաղ կյանքի կոչվեն: Հարկ է հաշվի առնել, որ այդ բանաձևերի կատարումը չափազանց ձգձգվել է»:



Читайте также

Оставить комментарий