Եվրախորհրդարան. «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի բանաձևերի հիման վրա»
Հուլիսի 9-ին Ստրասբուրգում ընդունվել է Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման մասին բանաձև, որը պատրաստվել է Էդուարդ Կուկանի կողմից:
Ինչպես «Irevanaz»-ին հայտնել են Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպանատնից, բանաձևում նշված է, որ հարևանության տարածքների մեծ մասը տառապում է զինված հակամարտություններից: Ընդգծվում է, որ այդ տարածքներում առկա ձգձգվող հակամարտությունները խոչընդոտում են տնտեսական, սոցիալական և քաղաքական փոփոխություններին:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերի հիման վրա: «Արևելյան գործընկերության» անդամ երկրի կողմից մեկ այլ անդամ երկրի տարածքների օկուպացիան հակասում է այս ծրագրի հիմնական սկզբունքներին և նպատակին», - ասված է փաստաթղթում: