Իլհամ Ալիև. «Հայաստանի վրա բավականին միջազգային ճնշում չի գործադրվում»

irevanaz.comԷներգետիկ անվտանգությունը, Ուկրաինայի ճգնաժամը, պայքարը միջազգային ահաբեկչության դեմ, և վերջապես՝ Եվրոպայում առկա չկարգավորված հակամարտությունները: Այս գլոբալ խնդիրները դարձան Մյունխենի անվտանգության 51-րդ համաժողովում քննարկվող հիմնական թեմաները: Նախագահ Իլհամ Ալիևը իր ելույթում խոսեց տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում  Ադրբեջանի դերի, և բնականաբար, Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի մասին: Իլհամ Ալիևը նշել է, որ Ուկրաինայում առկա ծանր իրավիճակը օրակարգ է բերում այլ ձգձգվող հակամարտությունները, որոնց թվում է նաև ղարաբաղյան հակամարտությունը: Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ այսօր Ադրբեջանի 20 տոկոս տարածքները՝ ներառյալ Լեռնային ղարաբաղ մարզը գտնվում են Հայաստանի զինված ուժերի օկուպացման տակ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ոչ արդյունավետ գործունեությունը Իլհամ Ալիևը բացատրել է Հայաստանի վրա միջազգային ճնշման բացակայությամբ: 

«Կարծում եմ, որ Հայաստանի վրա բավականին միջազգային ճնշում չի գործադրվում: Թեև որոշ դեպքերում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը կատարվում են ընդամենը մի քանի օրերի ընթացքում: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա 90-ական թվականների սկզբներին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն այդ կապակցությամբ 4 բանաձև է ընդունել, որոնք մինչ օրս մնում են անկատար: Համարում եմ, որ ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը միջնորդների մոտ քաղաքական կամքի բացակայությունն է՝ ագրեսոր երկրի վրա ադեկվատ ճնշում գործադրելու համար: Հայաստանը ինքնուրույն չի կարող գոյատևել, զարգանալ: Հարցականի տակ է դրված նույնիսկ նրա պետականությունը: Նրան արտաքին աջակցություն են ցուցաբերում հիմնականում ԵԱՀԿ-ի մինսկի խմբի համանախագահ երկրները, և դա պարադոքս է: Այստեղ մենք երկակի չափանիշներ ենք տեսնում: Ուզում եմ նշել, որ պետք է նույն կերպ վերաբերվել հետխորհրդային տարածաշրջանում առկա բոլոր հակամարտություններին: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նույնքան արժեքավոր է, որքան որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը», -շասել է Իլհամ Ալիևը: Նա կարծիք է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտությունը գտնվում է այլ կարևոր միջազգային իրադարձությունների ստվերի ներքո: Երկրի ղեկավարը խոսել է նաև Խոջալուի ողբերգության մասին: 

«Ցավոք, հայաստանը մինչ հիմա չի խոստովանել այդ ռազմական հանցագործության կատարումը: Նրանք նույնիսկ ներողություն չեն խնդրել: Միացյալ նահանգների և Եվրոպայի հայկական սփյուռքին հաջողվել է միջազգային հանրության ուշադրությունը շեղել այդ ողբերգությունից: Որպեսզի նման ողբերգությունները չկրկնվեն՝ այդ ռազմական հանցագործությունը կատարած մարդիկ պետք է խոստովանեն իրենց մեղքը: Միայն դրանից հետո է հնարավոր հաշտեցումը», - նշել է պետության ղեկավարը: 

Նախագահ Իլհամ Ալիևը հիշեցրել է, որ ժամանակին ադրբեջանցիներն ու հայերը ապրում էին խաղաղության պայմաններում: Բաքվի կենտրոնում այսօր էլ առկա է հիմնանորոգված հայկական եկեղեցի: Իսկ Շուշայում, Աղդամում գտնվող ադրբեջանական մզկիթներն ամբողջովին ավերվել են: Նախագահն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բխում է բոլոր կողմերի շահերից: Եթե այդ հակամարտությունը կարգավորվի, ապա Հայաստանը կարող է միանալ տարածաշրջանային էներգետիկ և տրանսպորտային նախագծերին: Սակայն Հայաստանը խաղաղություն չի ուզում:



Читайте также

Оставить комментарий