Ստեղծվել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարթակ»
Ստեղծվել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարթակ»
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարթակ»-ի ստեղծման հետ կապված ուղերձում ասված է.
-Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ու ժողովուրդներին ուղղված համատեղ կոչը, որն արվել է 2016 թվականի նոյեմբերի 8-ին Բաքվում անցկացված «Հայ-ադրբեջանական, Ղարաբաղյան հակամարտություն. հիմնական խոչընդոտներն ու կարգավորման հեռանկարները. հայացք Հայաստանից և Ադրբեջանից» թեմայով խորհրդաժողովում;
Սրտի կսկիծով նշելով հայ-ադրբեջանական, Ղարաբաղյան հակամարտությունը, որը շարունակվում է ավելի քան 25 տարի, երկու կողմերից տասնյակ հազարավոր մարդկանց կյանք է խլել, հարյուր հազարավոր մարդկանց վերածել է փախստականների և հարկադրաբար տեղահանվածների;
- ընդունելով հետագա մարդկային կորուստների կանխման և հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը;
- ափսոսանքով նշելով, որ հակամարտության չլուծվածության պատճառով երկու երկրների երիտասարդ սերնդի շրջանում միմյանց մասին պատկերացումները ձևավորվում են բացառապես պատերազմի համատեքստում;
- հաշվի առնելով, որ հակամարտությունը հնարավոր է լուծել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների կամքի շնորհիվ;
- հղում անելով հայ և ադրբեջանցի ժողովուրդների համատեղ ապրելու ավանդույթներին;
- ընդունելով, որ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդները՝ օգտվելով ինքնորոշվելու իրենց իրավունքից, ստեղծել են անկախ և ինքնիշխան Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետությունները՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում;
- կրկին ընդգծելով հարգանքն ու աջակցությունը Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ու ինքնիշխանությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում;
- ուշադրության առնելով ներկա ստատուս քվոյի վտանգավորությունը, անընդունելիությունն ու անկայունությունը, ինչի մասին բազմիցս անգամ հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ պետությունների ղեկավարների մակարդակով;
- գիտակցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների ընդունած բանաձևերի և որոշումների կատարման կարևորությունը;
- ընդգծելով Լեռնային Ղարաբաղին հարակից 7 շրջանների օկուպացիայից ազատման անհրաժեշտությունը, ինչը կարևոր սկիզբ կլինի հակամարտության փուլային կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար;
- ընդունելով հարկադրաբար տեղահանվածների՝ իրենց հարազատ տներ արժանապատվորեն և անվտանգ վերադառնալու իրավունքը;
- ընդունելով Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզի հայկական և ադրբեջանական համայնքների անվտանգության ապահովման կարևորությունը;
- ընդգծելով Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզի վերջնական կարգավիճակի որոշման կարևորությունը՝ որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմանների շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետություն;
Համաձայնվել են ստորև գրվածի հետ
Շարունակելով խաղաղ նախաձեռնությունը՝ որի սկիզբը դրվեց 2016 թվականի նոյեմբերի 8-ին, ստեղծել «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարթակ»՝ հայ-ադրբեջանական, Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում դրական ավանդ ներդնելու համար:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարթակ»-ի ընդլայնման նպատակով՝ այն բաց ենք հայտարարում քաղաքացիական հասարակական ինստիտուտների, ոչ կառավարական կազմակերպությունների, փորձագետների, գիտնականների, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի և այլ երկրների հասարական քաղաքացիների համար, որոնք ուզում են ավանդ ներդնել հարթակի զարգացման գործում:
Ղեկավարվելով միջազգային իրավունքի և Հելսինկյան եզրափակիչ ակտի նորմերով և սկզբունքներով՝ Հարթակը ենթադրում է սերտ համագործակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի և համանախագահ երկրների հետ:
Հարթակը Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ձեռնարկել համալիր միջոցառումներ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղ մարզին հարակից 7 շրջանների ազատման, հարկադրաբար տեղահանվածների իրենց տներ վերադարձի, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքների անվտանգության ապահովման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և քաղաքական կապերի վերականգնման, կոմունիկացիաների բացման ուղղությամբ:
Հարթակը քայլեր է ձեռնարկելու Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների հաշտեցման ուղղությամբ:
Հարթակը հանդիպումներ է կազմակերպելու Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքների միջև՝ համատեղ ապրելու, Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզի վերջնական կարգավիճակի և խաղաղ գործընթացի հետ կապված հարցերի քննարկման համար:
Կկազմակերպվի «Ճանապարհ դեպի խաղաղություն» խորագրով ֆորում, որին կմասնակցեն Հարթակի հայ և ադրբեջանցի ներկայացուցիչները, նրանց միջազգային գործընկերները:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարթակ»-ի գործունեությունն ապահովելու նպատակով կհիմնվի Քարտուղարություն: Քարտուղարությունը կղեկավարեն ամեն կողմից երկու համանախագահ:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարթակ»-ի ստեղծման մասին տեղեկությունը կներկայացվի Ադրբեջանի և Հայաստանի նախագահների, ինչպես նաև ՄԱԿ-ի և նրա հաստատությունների, Եվրոպայի Խորհրդի, Եվրամիության և այլ միջազգային կազմակերպությունների ուշադրությանը:
Հայաստանի կողմից. Վահե Ավետյան, Վահան Մարտիրոսյան, Սյուզան Ջաղինյանը:
Ադրբեջանի կողմից. Ռովշան Ռզաև, Քյամիլ Սալիմով, Շալալե Հասանովա: