«Ղարաբաղյան հակամարտությունը հայերին ոչինչ չտվեց, բացի վնասից ու չարիքից...»
VAHE-300-160«Ղարաբաղյան հակամարտությունը հայերին ոչինչ չտվեց, բացի վնասից, չարիքից, ցավից, տխրությունից և կորստից»: Այս մասին Բաքվում՝ «Հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտություն. հիմնական խոչընդոտներն ու կարգավորման հեռանկարները: Հայացք Հայաստանից և Ադրբեջանից» թեմայով խորհրդաժողովում հայտարարել է հայ իրավապաշտպան Վահան Մարտիրոսյանը: Հայ գրող և հրապարակախոս, քաղաքական վտարանդի Վահե Ավետյանի հետ միասին Մարտիրոսյանը Հայաստանի իշխանություններին մեղադրում է ադրբեջանցիների հանդեպ էթնիկ ատելություն հրահրելու մեջ:
«Հայաստանի երիտասարդությունը, 90-ականների սերունդը դրանում մեղավոր չէ: Նրանց դպրոցական հասակից անընդհատ ասել են, որ ադրբեջանցին քո թշնամին է: Ռոբերտ Քոչարյանի խոսքերը, թե իբր մենք էթնիկապես անհամատեղելի ենք, բացարձակ սուտ է», - պնդում է Վահան Մարտիրոսյանը:
«Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավարը իր քաղաքական հայացքների համար հետապնդվում էր Հայաստանում, ինչի պատճառով քաղաքական ապաստան խնդրեց Ադրբեջանից:
«Նրանք սնվում են ղարաբաղյան հակամարտությունից: Եթե այս հակամարտությունը ավարտվի, ապա նրանց ռեժիմը անմիջապես կդադարեցնի իր գոյությունը: Քոչարյանը և Սարգսյանը քաղաքական բեմում են հայտնվել ի շնորհիվ ղարաբաղյան հակամարտության:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նրանք դիմեցին արկածախնդրության, ինտրիգանության: Չարժե նրանց վստահել», - նշում է Վահան Մարտիրոսյանը:
Խորհրդաժողովի մասնակիցներին հետաքրքրում էր, թե ի՞նչ գործ ունեն հայաստանցի զինվորները Ղարաբաղում, ինչո՞ւ են նրանք զոհվում օտար հողերի համար:
«Ղարաբաղցիները չեն ծառայում Լեռնային Ղարաբաղում: Ծնվել են Ղարաբաղում, և չեն պաշտպանում իրենց հայրենիքը: Ապրիլյան պատերազմը դրա վառ ապացույցն է: Զոհվածների 90 տոկոսը Հայաստանի անապահով ընտանիքների երեխաներն են: Այլ կերպ ասած՝ նրանց այնտեղ են պահում որպես «թնդանոթային միս», - հայտարարել է Վահան Մարտիրոսյանը:
Իսկ Վահե Ավետյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանում իշխող ղարաբաղյան կլանը իր պաշտպանության համար օգտագործում է ղարաբաղցի հայերին:
«Ղարաբաղցիները գնում են ծառայելու Հայաստան՝ նախագահին պաշտպանելու և ցույցերի ժամանակ մարդկանց ծեծելու և սպանելու համար: Նրանք տեղացիներ չեն և թշնամի են համարում բոլոր նրանց, ովքեր դեմ են նրանց: Իսկ հայաստանցիները Ղարաբաղ են ուղարկվում ծառայելու կազմակերպված հանցավորության կողմից: Հայաստանի բոլոր 3 նախագահներն էլ եղել են հանցավոր խմբի ղեկավարներ, պարագլուխներ», - պնդել է Վահե Ավետյանը:
Խորհրդաժողովում քննարկվել է նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում Լեռնային Ղարաբաղին ինքնավար հանրապետության կարգավիճակ շնորհելու հնարավորությունը: Միջոցառման մասնակիցները ողջունել են փոխզիջումների գնալու Բաքվի պատրաստակամությունը:
«Երբ նախագահը խոսում է լայն ինքնավարության մասին, սրանք դատարկ խոսքեր չեն: Իհարկե նախագահը նաև երաշխիքներ կտրամադրի: Եթե լարվածությունը վերանա, ապա ղարաբաղցիները կարող են ծանոթանալ Բաքվի առաջարկած նախագծերին», - նշել է Վահե Ավետյանը:
Իր հերքին Վահան Մարտիրոսյանը ասել է, որ «ըստ էության հենց Ադրբեջանը պետական մակարդակով կատարեց առաջին քայլերը:
«Փաստորեն, Ադրբեջանի նախագահն է առաջին քայլը կատարում հաշտեցման ձևաչափում: Հայաստանում երբեք նման բան չի եղել և չի էլ լինի՝ քանի դեռ այնտեղ կան մարդիկ, որոնք բռնի ուժով զավթել են երկրի իշխանությունը, ցեղասպանություն են իրականացրել Խոջալու քաղաքում և այսօր ցեղասպանության են ենթարկում սեփական ժողովրդին: Նրանք բնակչությունից թաքցնում են, որ Բաքվում կա հայկական եկեղեցի, որը պետության կողմից պահպանվում է: Այսօր Ադրբեջանում 38 հազար հայ է ապրում: Ադրբեջանի տարբեր շրջաններում առկա են հայկական սրբավայրեր, որոնք նույնպես պաշտպանվում են», - ասել է Վահան Մարտիրոսյանը:
Միջազգային խորհրդաժողովի մասնակիցների անունից ընդունվել է ուղերձ, որում նշված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի պետությունների միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում: Հայաստանը զինված ուժերը պետք է լքեն օկուպացված ադրբեջանական տարածքները:
Վահե Ավետյանը և Վահան Մարտիրոսյանը ադրբեջանական ժողովրդից ներողություն են խնդրել Հայաստանի իշխանությունների կատարած հանցագործությունների համար:
Նրանք այցելել են Խոջալուի զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձան:
1992 թվականի փետրվարին իրականացված Խոջալուի ցեղասպանությանը զոհ գնաց ավելի քան 600 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մեծ թվով կանայք և երեխաներ: