Էլնուր Ասլանով. «Չնայած հակամարտությանը Ադրբեջանում ավելի քան 30 հազար հայ է ապրում»
«Երիտասարդ ությունը՝ դա ուժ է, որը առաջ կտանի երկիրը»
«Իրելի» հասարարկական միավորումն իր շուրջ համախմբել է ավելի քան 20 հազարանոց երիտասարդական բանակ, որին ես ցանկանում եմ ապագայում իրագործել բազմաթիվ հաջող նախագծեր։
Այդ մասին իր ելույթում հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվական ապհովման բաժնի ղեկավար Էլնուր Ասլանովը՝ ելույթ ունենալով «Իրելի»-ի II հաշվետու-ընտրական խորհրդաժողովում։
Ասլանով խոսքերով, խորհրդաժողովի անցկացման ժամանակ պահպանվել են բոլոր ժողովրդավարական սկզբունքները. «Այդ միջոցառումը կմտնի ոչ միայն «Իրելի»-ի, այլ նաև Ադրբեջանի ՈՊԿ-ի ողջ հատվածի պատմության մեջ»,- ընդգծել է նա։
«Երիտասարդությունը դա Ադրբեջանի այսօրվա ու վաղվա օրն է, դա ուժ է, որը առաջ կտանի երկիրը և որը Ադրբեջանը կհանձնի ապագա սերունդներին։ Մենք աշխատում ու առաջ ենք գնում միասին»,- ասել է Է. Ասլանովը։
Նրա խոսքերով, Ադրբեջանի երիտասարդական քաղաքականության մեջ առկա է երկու գլխավոր սկզբունք։
«Առաջինը՝ դա մտավոր ու նախաձեռնող երիտասարդության ձևավորումն է, որին մենք տեսնում ենք այստեղ և հիմա, և երկրորդ՝ ադրբեջանական երիտասարդությանն աշխատատեղերով ապահովելն է։
Վերջին տարիների ընթացքում երկրում ստեղծվել է ավելի քան 900 հազար աշխատատեղ։ Մեր նպատակն է՝ որպեսզի, վերջին հաշվով, ամբողջապես վերացվի գործազրկությունը»,- ասել է նա։
Բաժնի ղեկավարը անդրադարձել է նաև Ադրբեջանի զարգացման հարցերին, նշելով, որ ներկա ժամանակ Հարավային Կովկասի բնակչության 70%-ը բաժին է ընկնում Ադրբեջանին, իսկ նրա տնտեսությունը կազմում է տարածաշրջանի տնտեսության 80%-ը։
«Տարածաշրջանում ոչ մի նախագիծ չի իրագործվում առանց Ադրբեջանի մասնակցության և նրա շահերը հաշվի առնելու»,- ընդգծել է նա։
Ասլանովն իր ելույթում շոշափել է նաև հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությունը։
«Հանրապետության գլխավոր խնդիրը հանդիսանում է ղարաբաղյան հակամարտությունը։ Այսօր Ադրբեջանում ապրում է ավելի քան 30 հազար հայ, ինչը հանդիսանում է մյուս ժողովուրդների նկատմամբ մեր հանդուրժողականության և ճշմարտացի վերաբերմունքի ցուցանիշը»,- ասել է նա, ընդգծելով, որ այդուհանդերձ, բանակցային գործընթացը խաղաղությամբ չավարտվելու դեպքում, մենք բոլորս պետք է դառնանք միասնական ուժ, որպեսզի երկրի Գերագույն հրամանատարի կարգադրությամբ պայքարենք մեր հողերի ազատման համար»։